Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-ից ամենամյա պլանային վերանորոգման ու վերալիցքավորման կանգնած Մեծամորի ատոմակայանը նախատեսված ժամկետից երեք օր շուտ` նոյեմբերի 12-ին վերագործարկվել է:

«Պլանայինից 3 օր շուտ վերջացրեցինք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը` հավելելով, որ այս տարի բավականին մեծ է եղել ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծավալը:

«Մոտավորապես 7 միլիոն դոլարի միջոցառումներ են իրականացվել, որից մոտ 6 միլիոնը օգնություններ են` Ամերիկայի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի, ՄԱԳԱՏԵ-ի, եւ մոտավորապես մեկ միլիոնը` մեր սեփական գումարները», - մանրամասնեց Մարկոսյանը:

Մեծամորի ատոմակայանը վերալիցքավորված է եւ անխափան կարող է աշխատել մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը` ապահովելով երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG