Մատչելիության հղումներ

Ռուսաստանում վերացվեց ընտրություններին պարտադիր ներկայության շեմը


Ռուսաստանի Պետդուման այսօր վերացրեց բոլոր մակարդակների ընտրություններին պարտադիր ներկայության շեմը:

Մինչեւ այժմ ընտրությունները չկայացած էին համարվում, եթե դրանց մասնակցել էր ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների 20 տոկոսից պակաս ընտրող:

Պետդումայի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Վլադիմիր Պլիգինի կարծիքով, ներկայության շեմի վերացումը չի անդրադառնա Ռուսաստանում ժողովրդավարության մակարդակի վրա, քանզի նման շեմ գոյություն չունի եվրոպական զարգացած պետությունների մեծ մասում եւ ԱՄՆ-֊ի մի շարք նահանգներում:

Նրա վկայությամբ՝ ընտրական ակտիվությունը Ռուսաստանում բարձր է, եւ մտավախություն չկա, որ այսուհետ ընտրություններին շատ քիչ մարդ կմասնակցի:

Հայաստանում ընտրություններին մասնակցելու շեմը չի գործում 1999 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG