Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւը մտադիր է առաջիկա 5 տարիներին լուծել Ադրբեջանի հիմնական բնապահպանական խնդիրները


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադիր է առաջիկա 5 տարիներին լուծել Ադրբեջանի բոլոր հիմնական բնապահպանական խնդիրները: Այդ մասին նա Բաքվում հայտնել է Միխաել Զուկովի գերմանական հիմնադրամի մրցանակը ստանալիս:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ մրցանակը Ալիեւին շնորհվել է շրջակա միջավայրի պահպանության գործում ունեցած ներդրման համար:

Հիմնադրամի շնորհած 15 հազար եվրոն նախագահը փոխանցել է Ադրբեջանում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Միխաել Զուկովը կարծիք է հայտնել, թե «եվրոպական որեւէ այլ երկրում բնապահպանության ուղղությամբ այնքան աշխատանք չի կատարվում, որքան Ադրբեջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG