Մատչելիության հղումներ

Բուշը եւ Պուտինը հանդիպեցին «Վնուկովո» օդակայանում


Այսօր ԱՄՆ֊-ի նախագահի ինքնաթիռը վառելիքի պաշարը լրացնելու նպատակով վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո» օդակայանում, որտեղ կայացավ Ջորջ Բուշի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը, մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում երկու տերությունների ղեկավարները քննարկել են «երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությունը»:

Ջորջ Բուշն այնուհետեւ ուղեւորվեց Վիետնամ, որտեղ մասնակցելու է Ասիական-֊խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:

Նոյեմբերի 19֊-ին Բուշը եւ Պուտինը կրկին կհանդիպեն Հանոյում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG