Մատչելիության հղումներ

Արտասահմանցիներին արգելվելու է աշխատել ռուսաստանյան կրպակներում եւ շուկաներում


2007 թվականի վերջին արտասահմանցիներին այլեւս աշխատանքի չեն ընդունելու ռուսաստանյան մանրածախ կրպակներում եւ շուկաներում: Այդ մասին այսօր նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնեց վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ նախագահը հավանություն է տվել վարչապետի որոշմանը:

Հաջորդ տարվա հունվարի 1-֊ից արտասահմանցիներին արգելվելու է աշխատել ոգելից խմիչքներ եւ դեղամիջոցներ վաճառող կրպակներում, իսկ 2007 թվականի վերջից օտարերկրացիներն ընդհանրապես աշխատանքի չեն ընդունվելու մանրածախ առեւտրի որեւէ կրպակում կամ շուկայում:

Ռուսաստանում աշխատում են Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Նրանցից շատերն աշխատանք են գտել մանրածախ առեւտրի ոլորտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG