Մատչելիության հղումներ

Վաղը Սանկտ Պետերբուրգում կկայանա «Կովկասյան քառյակի»՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպումը: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:

Նա ասել է, որ այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ երեկոյան հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Այնուհետեւ Միրոնովը կհանդիպի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Տիգրան Թորոսյանի եւ Օքթայ Ասադովի հետ:

«Կովկասյան քառյակի» հանդիպումները սովորաբար անցնում են փակ դռների հետեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG