Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Համանախագահները առաջարկելու են նախագահներին հանդիպել այս ամսվա վերջին»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարելիք այցելության ընթացքում առաջարկելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հանդիպել այս ամսվա վերջին` ԱՊՀ-ի գագաթնաժողովում: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` Բրյուսելում իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

Ըստ նախարարի` հանդիպման ընթացքում «մերձեցումներ են եղել որոշ հարցերում»: Վարդան Օսկանյանը չի մանրամասնել:

Արտգործնախարարը փաստել է, որ համանախագահները Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին ընդամենը ներկայացնելու են իրենց առաջարկը:

«Նախագահները իրենք կորոշեն` հանդիպե՞լ, թե՞ ոչ», - ասաց Վարդան Օսկանյանը:

Արտգործնախարարների այսօրվա հանդիպումը Բրյուսելում տեւել է մոտ 3,5 ժամ:


Հրայր Թամրազյան, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG