Մատչելիության հղումներ

Վրացիները մերժելու են «Գազպրոմ»-ի պահանջը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին այսօր Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում եւ ասել է, թե Վրաստանը մտադիր չէ բնական գազի հազար խորանարդ մետրի դիմաց ռուսաստանյան «Գազպրոմ»-ին վճարել 230 դոլար:

«Մենք 230 դոլար չենք վճարի, որովհետեւ դա առեւտրային գին չէ: Գինն այդպիսին չի կարող լինել այն դեպքում, երբ մեր հարեւաններից ոմանք 65 դոլար են վճարում, ոմանք էլ 110-130», - ասել է Սաhակաշվիլին:

Նա անդրադարձել է նաեւ հակամարտությունների խնդրին եւ, մասնավորապես, ասել է, որ «իրականությանը չեն համապատասխանում Ռուսաստանում հնչող հայտարարությունները, թե Վրաստանը, իբր, պատրաստվում է ուժով վերականգնել վերահսկողությունը Հարավային 0սիայի եւ Աբխազիայի նկատմամբ»:

Վրաստանի նախագահը նշել է նաեւ, որ չնայած Մոսկվայի գործադրած ճնշումներին, Վրաստանը չի հրաժարվի Եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհից: Միաժամանակ նա ասել է, թե «եկել է Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը դիվանագիտության եւ բանակցությունների եղանակով մեղմելու ժամանակը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG