Մատչելիության հղումներ

Նողաիդելի. «Ռուսաստանը Վրաստանի տարածքում պատերազմ է նախապատրաստում»


«Ռուսաստանը Վրաստանի տարածքում պատերազմ է նախապատրաստում», - այսպիսի մեղադրանք է ուղղել պաշտոնական Մոսկվային Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

«Նրանք մեզ մեղադրում են, թե մենք իբր մտադիր ենք ռազմական գործողություններ սկսել, բայց Ռուսաստանի վերջին հայտարարություններն ու գործողությունները մեզ հանգեցնում են հետեւության, որ իրականում հենց Մոսկվան է պատերազմ նախապատրաստում», - «Ռոյթերզ» գործակալությանն ասել է Վրաստանի վարչապետը:

Որպես Ռուսաստանի կողմից ռազմական պատրաստությունների վառ ապացույց, Նողաիդելին մատնանշել է Հարավային Օսիայում երեկ կայացած հանրաքվեն. - «Հանրաքվեն լուրջ սադրանք էր` կազմակերպված տարածաշրջանի փաստացի ղեկավարների եւ նրանց ռուս գործընկերների կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG