Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, թե կիրակի օրը Հարավային Օսիայում անցկացված հանրաքվեն «ժամանակավրեպ էր, անօգուտ եւ անարդար»:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Դեւիսի հայտարարությունում, որն այսօր տարածել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը, ասված է, որ «քվեարկությունը որեւէ ձեւով չնպաստեց [Հարավային Օսիայի շուրջ տիրող] իրավիճակի խաղաղ քաղաքական կարգավորման որոնմանը»:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի համոզմամբ, հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից:

«Հանգամանքները, որոնցում անցկացվում էր հանրաքվեն, եւ հատկապես այն փաստը, որ բնիկ վրացիները ձայնի իրավունք չունեին, զրկում են այն որեւէ իմաստից», - հայտարարել է Թերի Դեւիսը՝ հավելելով, թե հանրաքվեի արդյունքները չեն կարող նույնիսկ «ընդունվել ի գիտություն»:

Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, չճանաչված հանրապետության անկախության օգտին են արտահայտվել ընտրողների 99 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG