Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը ձգտելու է մինչեւ եկող տարեվերջ 80 տոկոսով կրճատել կախվածությունը ռուսական գազից


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին այսօր Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը նախատեսում է մինչեւ եկող տարվա վերջը 80 տոկոսով կրճատել երկրի կախվածությունը Ռուսաստանից մատակարարվող գազից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Նողաիդելին հույս է հայտնել, որ «իրականում Վրաստանի գազի պահանջարկի միայն 20 տոկոսը կբավարարվի Ռուսաստանի հաշվին»:

Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ էներգառեսուրսների լրացուցիչ մատակարարումների շուրջ ներկայումս ինտենսիվ բանակցություններ են ընթանում այլ երկրների, մասնավորապես, Ադրբեջանի հետ:

Վաղը Վրաստանի վարչապետը մասնակցելու է Եվրամիություն - Վրաստան համագործակցության խորհրդի նիստին:

Նոյեմբերի սկզբին «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությունը հայտարարել էր, որ 2007 թվականից ավելի քան երկու անգամ ավելացնելու է Վրաստանին վաճառվող գազի գինը՝ այն հասցնելով 230 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց:

Վրացական կողմը համոզմունք էր հայտնել, որ «Գազպրոմ»-ի որոշումը «տնտեսական հիմնավորում չունի եւ քաղաքական է»:

Ներկայումս «Գազպրոմ»-ը Վրաստանին, ինչպես նաեւ Հայաստանին, գազը վաճառում է 110 դոլարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG