Մատչելիության հղումներ

«Կարողանում են՝ գողանում են...»


Երիտասարդների շրջանում արված հարցումները, սակայն, այլ բան են փաստում. նրանց կարծիքով՝ շենքերի մուտքերում կամ երթուղային տաքսիներում տեղի ունեցող կողոպուտների թիվը վերջերս աճել է: Իսկ կողոպտիչների զոհերն են դառնում ոսկյա վզնոցներով տարեց կանայք եւ թանկարժեք բջջային հեռախոսների անուշադիր տերերը:

16-ամյա Վահեն երկու օր առաջ զրկվել է 70 հազար դրամ արժեցող հեռախոսից, այն գողացել են դիսկոտեկի մոտ՝ զանգելու պատրվակով խնդրելով հեռախոսը:

«Երկու հոգի էին՝ մեկը ասեց հեռախոսս նստել է, քոնը կտա՞ս, քարտը փոխեմ՝ զանգեմ, տվեցի: Մինչեւ ընկերներիս հրաժեշտ էի տալիս՝ այդ երկուսը հեռախոսիս հետ անհետացան», - ասում է Վահեն:

Վահեն, սակայն, չի պատրաստվում դիմել ոստիկանություն. նրա խոսքերով՝ դա «լավ տղայի» արարք չէ: Նրա պես Է մտածում հայ երիտասարդների ճնշող մեծամասնությունը:

«Ոստիկանություն չեմ դիմելու. ի՞նչ կասեն ընկերներս, եթե իմանան, որ ոստիկաններին եմ դիմել, ես կլինեմ «գործ տվող»: Բայց արդեն սկսել եմ հեռախոսային օպերատորի միջոցով փնտրել հեռախոսս», - ասում է Վահեն:

Սակայն բանը միայն ոստիկանություն չդիմելով չի սահմանափակվում, շատ երիտասարդներ նույնիսկ արդարացնում են իրենց հեռախոսը գողացած կողոպտիչին՝ ասելով. «Դե գողացողն էլ վատ տղա չի, կարողանում է՝ գողանում է»:

Երիտասարդները ոստիկանություն չեն դիմում, ոստիկանությունն արձանագրում է հանցավորության ամենացածր մակարդակը տարածաշրջանում... Ու այս դեպքում միակ գործուն խորհուրդը, երիտասարդների կարծիքով, սեփական իրերի հանդեպ ուշադիր լինելն է:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG