Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը սկսեց քննարկել ԱՊՀ֊-ում մնալ-֊չմնալու հարցը


Վրաստանի խորհրդարանն այսօր սկսեց քննարկել ԱՊՀ-֊ում մնալ-չմնալու հարցը:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ գտնում են, որ ԱՊՀ-֊ի կազմում մնալն այլեւս աննպատակահարմար է, սակայն «Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցությունը հակառակ կարծիքի է:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները համոզված են, որ ԱՊՀ֊-ից դուրս գալու գործընթացը չի կարելի արհեստականորեն արագացնել եւ պետք է սպասել այնպիսի պահի, երբ դա չի վնասի Վրաստանի շահերին:

Ըստ խորհրդարանական աղբյուրների, այս հարցով վերջնական որոշման ընդունում այսօր չի նախատեսվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG