Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը միացավ «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին


Հայաստանն այսօր միացավ Տրանսասիական երկաթուղային ցանցի ստեղծման ծրագրին:

Հայաստանը եւ 17 այլ երկրներ, այդ թվում Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ստորագրեցին մի համաձայնագիր, որով նախատեսվում է ստեղծել երկաթուղային ճանապարհների ճյուղավորված ցանց, որը կմիացնի Ասիան եւ Եվրոպան:

Ըստ այդ ծրագրի, որը նախաձեռնվել է ՄԱԿ-֊ում դեռ 1960 թվականին եւ արդեն ստացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհ» անվանումը, երկաթուղիները կանցնեն 28 երկրներով եւ կձգվեն ավելի քան 80 հազար կիլոմետր:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը «Ասոշիեյթեդ փրես»֊-ին ասել է, որ Հայաստանը, ունենալով ընդամենը մեկ երկաթուղային ելք դեպի վրացական նավահանգիստ, հույս ունի, որ ծրագրի իրագործումը թույլ կտա նվազեցնել տեղափոխվող ապրանքների գինը:

«Ցանկացած տարածաշրջանային ծրագիր, որը կապված է տրանսպորտի ոլորտում համագործակցության հետ, շատ կարեւոր է մեզ համար»,֊ - ասել է փոխնախարարը:

Մասնագետների վկայությամբ, «Երկաթուղային Մետաքսի ճանապարհը» մասամբ գործում է, սակայն անհրաժեշտ է միացնել նրա տարբեր հատվածները:

Ըստ նախնական հաշվարկների՝ պետք է կառուցվի 6500 կիլոմետր նոր երկաթուղի, ինչի համար կպահանջվի մոտ 2,5 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG