Մատչելիության հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հավաստիացրել է, որ համագործակցելու է Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում մեծամասնություն ապահոված Դեմոկրատական կուսակցության հետ:

Բուշն ասել է, որ ցանկանում է լսել դեմոկրատների առաջարկները եւ տեսակետները, որոնք «կօգնեն Միացյալ Նահանգներին հաղթանակի հասնել ահաբեկչության դեմ մղվող պատերազմում եւ կնպաստեն Իրաքում ժողովրդավարական կառավարության հաջողությանը»:

ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանն ընդունել է դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսիին, որը, ինչպես ակնկալվում է, ստանձնելու է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG