Մատչելիության հղումներ

ՄԱԿ֊-ի մարդկային զարգացման` այսօր հրապարակված ամենամյա զեկույցում Հայաստանը աշխարհի 177 երկրների շարքում զբաղեցնում է 80-֊րդ տեղը:

Ադրբեջանն այդ ցուցակում 99-֊րդ տեղում է, Վրաստանը՝ 97-֊րդ տեղում:

Վեցերորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Նորվեգիան, իսկ վերջին տեղում է Նիգերը: Զեկույցի հեղինակները փաստում են, որ նորվեգացիները մոտ 40 անգամ ավելի հարուստ են նիգերցիներից եւ նրանցից երկու անգամ ավելի երկար են ապրում:

Այսօր հրապարակված ցուցակում Ռուսաստանը գրավում է 65-֊րդ, իսկ Թուրքիան եւ Իրանը՝ համապատասխանաբար 92 եւ 96 տեղերը: ԱՄՆ֊-ը 8-֊րդ տեղում է:

1990 թվականից ի վեր ՄԱԿ-֊ը ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրների վարկանիշը` հիմնվելով կյանքի տեւողության, կրթության մակարդակի եւ համախառն ազգային արդյունքի չափի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG