Մատչելիության հղումներ

Թոմաս Ադամս. «Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում հաջորդ տարի ընդգրկվել է, բայց վերապահումներով»


Հայաստանն ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում 2007 թվականին աջակցություն ստացող երկրների թվում, բայց որոշակի վերապահումներով:

Այդ մասին այսօր Հայաստանի վարչապետին հայտնել է Հայ֊-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական գործերի վարչության Եվրոպային եւ Եվրասիային ցուցաբերվող ԱՄՆ աջակցության գրասենյակի համակարգող Թոմաս Ադամսը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, Թոմաս Ադամսը վարչապետին տեղեկացրել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը՝ «ծրագրի շրջանակներում 2007 թվականին աջակցություն ստացող երկրների թվում հաստատել է նաեւ Հայաստանին, նկատի ունենալով ներկայացված տարեկան կատարողականը, չնայած, ըստ նրա, որոշակի վերապահումներ կան անկում գրանցած ցուցանիշների մասով»:

Նախօրեին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային՝ այլեւս օգնություն չտրամադրել Հայաստանին, որի իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորությունները արդար կառավարման եւ ժողովրդավարության զարգացման բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG