Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի կառավարությունը հրաժարվեց «ԱրմենՏել»-֊ը գնելու նախապատվության իրավունքից


Հայաստանի կառավարությունն այսօր հրաժարվեց «ԱրմենՏել»֊-ի բաժնետոմսերի 90 տոկոսը գնելու նախապատվության իրավունքից:

Հայաստանի կառավարությանն է պատկանում «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի 10 տոկոսը, եւ, ըստ OTE հունական ընկերության հետ պայմանավորվածության, կառավարությունը մինչեւ այժմ նախապատվության իրավունքով կարող էր գնել «ԱրմենՏել»-֊ի բաժնետոմսերի մնացած 90 տոկոսը, որի գինը մոտ 342 միլիոն եվրո է:

«Արմենտել»-֊ի բաժնետոմսերի 90 տոկոսը գնելու մտադրության մասին է հայտնել «ՎիմպելԿոմ» ռուսաստանյան ընկերությունը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որին կառավարությունը հանձնարարել է «ԱրմենՏել»֊-ի բաժնետոմսերի 10 տոկոսի կառավարումը, երեկ հայտնել էր, թե կառավարությունը պատրաստ է վաճառել նաեւ իրեն պատկանող բաժնետոմսերը, «եթե գնող ընկերությունը հրաժարվի մենաշնորհային դրույթներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG