Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժել է Փարիզում Թուրքիայի հյուպատոսի դեմ հայցը


Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ֆրանսիայի մայրաքաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այդին Սեզգինի դեմ հայցը, որը ներկայացրել էին մի խումբ ֆրանսահայեր՝ թուրքական դեսպանատան պաշտոնական կայքում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ, վերաքննիչ դատարանը պաշտպանել է նույն գործով դեռ 2004 թվականին Փարիզի դատարաններից մեկի կայացրած վճիռը, ըստ որի, Սեզգինին չի կարելի դատել՝ նրա դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով:

Փարիզի 17-րդ շրջանային դատարանի վճիռը չէր բավարարել հայերին, որոնք դիմել էին Գերագույն վերաքննիչ դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG