Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Ռուս-ադրբեջանական կապերի զարգացումը նպաստում է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համոզմունք է հայտնել, թե ռուս-ադրբեջանական կապերի դինամիկ զարգացումը նպաստում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:

«Մենք բավարարված ենք մեր հարաբերությունների դինամիկ զարգացմամբ, դրանց արդյունավետությամբ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիեւը: - «Մեր հարաբերությունները հասել են շատ բարձր մակարդակի, ու մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել դրանք»:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկկողմ կապերը զարգանում են բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, հումանիտար:

«Այս բոլոր հարցերը փոխկապակցված են, եւ դրանց դրական լուծումը կնպաստի ոչ միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների, այլեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում եվրոպական երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցի ընթացքում քննարկվելու են նաեւ հրատապ միջազգային հիմնախնդիրներ, տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Նախագահների հանդիպումը, բացառությամբ առաջին րոպեների, փակ է եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Կրեմլի աշխատակազմի պաշտոնյաների կանխատեսմամբ, երկու երկրների ղեկավարները ծրագրել են քննարկել նաեւ նոյեմբերի վերջին Մինսկում կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG