Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը ստորագրեց փոփոխված Սահմանադրությունը


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը այսօր հանդիսավոր պայմաններում ստորագրել է երկրի փոփոխված Սահմանադրությունը, որը բավարարում է ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը:

«Նոր Սահմանադրության ստորագրումը երկրի բոլոր քաղաքական ուժերի միջեւ համաձայնության արդյունք է», - հայտարարել է Բակիեւը արարողության ժամանակ: - «Դա կնպաստի պետության զարգացմանը, որտեղ կան ուժեղ նախագահ, ուժեղ կառավարություն եւ ուժեղ խորհրդարան»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ղրղըզստանի նախագահը շեշտել է, որ փոփոխված Սահմանադրությունում «սահմանված է իշխանության բոլոր ճյուղերի լիազորությունների հավասարակշռությունը», եւ կարծիք է հայտնել, որ այն հիմք կդնի երկրում բարեփոխումները շարունակելու համար:

Փոփոխված Սահմանադրությունը երեկ ուշ երեկոյան արժանացել էր Ղրղըզստանի խորհրդարանի ճնշող մեծամասնության հավանությանը:

Երկրում սահմանադրական բարեփոխումը գլխավոր պահանջն էր, որ առաջ էր քաշել Բիշքեկի կենտրոնում արդեն գրեթե մեկ շաբաթ անժամկետ հանրահավաք անցկացնող ընդդիմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG