Մատչելիության հղումներ

Քույր եւ եղբայր ունենալու առավելություններն ու թերությունները


«Ծնողներիս ուշադրության կենտրոնում արդեն միայն ես չէի, սկզբում դժվար էր ընտելանալ դրան, բոլորը միայն նրանով էին հիանում, թվում էր, թե անհանգստանում էին միայն նրա համար: Ես հասկացա, որ արդեն մեծ եմ, ու այս ամենը ինձ համար դարձավ սովորական երեեւույթ: Հիմա շատ եմ սիրում քրոջս ու չեմ պատկերացնում կյանքս առանց նրա»,- պատմում է Ադրինեն:

Սակայն բոլորովին այլ է պատկերը, երբ խոսքը քույր եւ եղբայր հարաբերությունների մասին է: Հոգեբան Քրիստինե Ավոյանը կարեւորում է այն, որ հաճախ հենց ծնողների մեղքով քույրերի եւ եղբայրների հարաբերությունները վատանում են:

«Որպես կանոն մեր` հայկական ընտանիքներում ծնողները տղաներին, չգիտես ինչու, թույլ են տալիս որոշ իմաստով կառավարել փոքր կամ երբեմն նաեւ մեծ քույրերին: Ամեն մարդ ընտանիքում պիտի ունենա իր դերը: Եղբայրները կարող են պարզապես խորհուրդներ տալ, բայց ինչ-որ բան պահանջելու կամ պարտադրելու իրավունք նրանց հենց ծնողները պիտի չտան», - ասում է հոգեբանը:

«Իմ քույրը պիտի այնպիսին լինի, ում նմանը շրջապատում ոչ ոք չունենա: Պիտի հագնվի այնպես, որ հանկարծ նրա ետեւից չնայեն, պիտի ունենա այնպիսի սանրվածք, ինչպիսին ես կասեմ», - ասում են մեծ եղբայրներից շատերը: Ու հենց այստեղ էլ քույրերի՝ մեծ եղբայր ունենալու երազանքը փշրվում է:

Լիլին պատմում է, որ միշտ երազել է մեծ եղբայր ունենալ, սակայն այսօր մեծ խնդիրներ ունի: «Ընկերներիս հետ գնում եմ ինչ-որ տեղ, ու անկախ նրանից, թե ծնողներս ինչ կարծիք ունեն այդ կապակցությամբ, նա կարող է թույլ չտալ»,֊ - բողոքում է նա:

Իսկ Մանեն գանգատվում է, որ իր եղբայրն արգելում է իրեն կարճ տաբատ կրել:

Եղբայրների պատճառաբանությունն էլ սա է.֊ - «Աղջիկները հաճախ չեն հասկանում՝ ի՞նչն է նրանց համար լավ, ի՞նչը՝ վատ: Այդ պատճառով պիտի նրանց ամեն քայլից տեղյակ լինենք»:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG