Մատչելիության հղումներ

Թուրքական ընկերությունը փոխել է իր արտադրանքի ֆրանսիական անվանումը


Կոսմետիկա արտադրող թուրքական «Յըլդըրըմ գրուպ» ընկերությունը, որը 24 տարի իր արտադրանքի համար օգտագործել է ֆրանսիական «Ֆրանսուա Պատրիկ» անվանումը, փոխել է այն՝ այդպիսով բողոքելով Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող ֆրանսիական օրինագծի դեմ:

Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հասան Յըլդըրըմը պարզաբանել է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը «հարձակում է թուրքական հանրապետության պատմության եւ արժեքների նկատմամբ», եւ հայտարարել է, որ իրենք այլեւս չեն օգտագործելու ֆրանսիական ապրանքանիշը՝ այն փոխարինելով MW անվանմամբ:

«Մենք կարող էինք կոսմետիկա արտադրող միջին մակարդակի ընկերություն հիմնել այն փողով, որը ծախսել ենք մեր անվանումը փոխելու վրա», - ասել է Յըլդըրըմը թուրքական «Զաման» թերթին: - «Բայց մենք չէինք կարող անտարբեր մնալ ֆրանսիական խորհրդարանում ընդունված հայկական օրինագծի նկատմամբ: Հետեւաբար, մենք որոշեցինք փոխել մեր անվանումը»:

Յըլդըրըմը իրենց քայլը որակել է «խիզախ» եւ նշել, որ դա անելուց առաջ հարցը քննարկվել է ընկերության բոլոր աշխատակիցների հետ. - «Դա ընտանեկան որոշում էր»:

Նոր անվանմամբ արտադրանքը շուկա կհանվի 10 օրվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG