Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի շախմատիստի հետ


Շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված գերմրցաշարի երկրորդ տուրում աշխարհի գավաթակիր եւ շախմատային օլիմպիադայի հաղթող Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ:

Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Մոսկվայի Շախմատիստի կենտրոնական տանը ընթացող մրցաշարի երկրորդ տուրում ոչ-ոքի են ավարտվել բոլոր հանդիպումները:

Ներկայումս մրցաշարային աղյուսակի 1-3-րդ տեղերը 1,5-ական միավորով կիսում են Լեւոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG