Մատչելիության հղումներ

Ռոնալդինիոն ալիմենտ է վճարելու


Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինիոն այսուհետ ամսական մոտ 9,5 հազար դոլար ալիմենտ է վճարելու՝ իր երկու տարեկան երեխային խնամելու համար: Նման որոշում է կայացրել Ռիո դե ֊Ժանեյրոյի դատարանը:

Ինչպես հաղորդել են բրազիլական լրատվամիջոցները, երեխան ծնվել է «Բարսելոնա»-֊ի կիսապաշտպանի եւ պարուհի Ժանաինա Մենդեսի պատահական կապից:

Նույն աղբյուրները վկայում են, որ դատարանի վճիռը ժամանակավոր է, եւ Ռոնալդինիոյի եկամուտների մասին տեղեկությունները դեռ պետք է ճշտվեն հարկային մարմիններում, Կենտրոնական բանկում եւ «Բարսելոնա» ակումբում:

Բրազիլիայի օրենքներով, երեխան իրավունք ունի ստանալու հոր վաստակածի 15-֊ից մինչեւ 40 տոկոսը:

Որոշ տվյալներով, Ռոնալդինիոն, որն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկն է, ամսական վաստակում է մոտ 6 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG