Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երեկ վերընտրվեց իր պաշտոնում` մոտ 20 կետով առաջ անցնելով մրցակցից:

59֊-ամյա նախկին կինոաստղը որդեգրել էր զգուշավոր դիրքորոշում` երբեմն նաեւ քննադատելով իր Հանրապետական կուսակցությունը:

Ինչպես այսօր փաստել է «Ֆրանսպրես» գործակալությունը, ջախջախիչ հաղթանակը Շվարցենեգերին կինոհերոսից վերջնականապես դարձրեց հմուտ քաղաքական գործիչ:

Այս ընտրությունների արդյունքում վերջին տասնամյակում առաջին անգամ ԱՄՆ-֊ի նահանգների մեծ մասում դեմոկրատ նահանգապետեր են պաշտոնավարելու:

Կալիֆորնիայի գլխավոր դատախազ է ընտրվել նախկին նահանգապետ Ջերի Բրաունը: Այդ պաշտոնին էր հավակնում հայազգի Չարլզ Փուչիգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG