Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Մեդվեդեւ. «Միայն Հայաստանից ենք ստացել մեզ համար ձեռնտու առաջարկներ»


«Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը երեկ հայտարարել է, որ «գազի դիմաց էներգետիկ ակտիվներով վճարելու հնարավորությունը առաջարկվել է բոլոր պետություններին, սակայն միայն Հայաստանից է ստացվել Ռուսաստանի համար ձեռնտու առաջարկ»:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի, Մեդվեդեւն ասել է, թե «Հայաստանին մատակարարվող գազի սակագները բացատրվում են նրանով, որ պայմանագիրը կնքվել է անցած տարի, եւ պայմանավորվածության շրջանակներում «Գազպրոմ»֊-ը ստացել է Հայաստանի էներգետիկ ակտիվները»:

«Այդ պայմանները հաշվի առնելով, Հայաստանին մատակարարվող գազի գինը լիովին համեմատելի է Անդրկովկասի մյուս երկրներին մատակարարվող գազի գների հետ»,֊ - կարծիք է հայտնել Մեդվեդեւը:

«Եթե Վրաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր չստորագրվի, գազը Վրաստանի տարածքով կառաքվի միայն Հայաստանին», - զգուշացրել է «Գազպրոմ»֊-ի վարչության փոխնախագահը` նշելով նաեւ. - «Վրաստանը հնարավորություն ունի գազի մատակարարման դիմաց վճարել իր էներգետիկ ակտիվներով»:

«Այսուհետեւ գազի մատակարարման որեւէ արտոնյալ սակագին չի լինելու», -֊ ասել է Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG