Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւ Եվրահանձնաժողովը համաձայնագիր են ստորագրել


Եվրահանձնաժողովը եւ Ադրբեջանը ստորագրել են համաձայնագիր
էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին:

Այդ մասին այսօր Բրյուսելում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելուց հետո:

«Էներգետիկայի եւ էկոնոմիկայի հարցում համագործակցությունը կարեւոր է, սակայն դրանով չեն սպառվում Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերությունները: Եվրամիության քաղաքականությունը շատ ավելի ընդարձակ է: Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը` հիմնվելով երկու կողմից ճանաչված արժեքների՝ ժողովրդավարության, լավ կառավարման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա», - ասել է Բարոզոն:

Իլհամ Ալիեւը, իր հերթին, ասել է, թե «Ադրբեջանը միաժամանակ է իրականացնում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները». - «Մենք ստեղծում ենք ժողովրդավարական հասարակություն, որտեղ իշխում է օրենքը եւ պաշտպանվում են մարդու իրավունքները: Միաժամանակ, մենք ստեղծում ենք հզոր տնտեսություն: Մեկն առանց մյուսի չի հաջողվի»:

Վաղը՝ նոյեմբերի 8-ին Բրյուսելում նախատեսված է Իլհամ Ալիեւի հանդիպումը ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դե հոոպ Սխեֆերի եւ Բելգիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG