Մատչելիության հղումներ

Մեկնաբանելով «ԱրմենՏել»֊-ի վաճառքը ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» - ֊ին` Մոսկվայում լույս տեսնող «Կոմերսանտ» թերթն այսօր գրում է. - «ՎիմպելԿոմ»֊-ը շահեց մրցույթը չնայած նրա հիմնական մրցակիցը՝ Etisalat արաբական կոնսորցիումը 100 միլիոն եվրոյով ավելի էր առաջարկում: Սակարկության նման ելքը վերլուծաբանները պայմանավորում են հայաստանյան իշխանությունների սկզբունքային դիրքորոշմամբ՝ նախապատվությունը տալ ռուսաստանյան ներդրողին»:

Թերթը մեջբերում է ComNews Research հետազոտական կազմակերպության փորձագետ Օկսանա Պանկրատովային, որն ասում է.֊ - «ԱրմենՏել»-֊ի գնորդի ընտրությունը մեծ չափով կախված էր Հայաստանի ղեկավարության կամքից: Հայաստանի համակրանքը ռուսաստանյան ներդրողների հանդեպ, ինչպես նաեւ զգուշավոր վերaբերմունքը մահմեդական ներդրողների նկատմամբ, գաղտնիք չէ»:

«ՌԲԿ daily» պարբերականը փաստում է. - «Ուրալսիբ» ֆինանսական կորպորացիայի գնահատմամբ՝ «ԱրմենՏել»֊-ի յուրաքանչյուր բջջային բաժանորդը «ՎիմպելԿոմ»-֊ի վրա նստել է 500 դոլար: Սա բջջային կապի շուկայի համար ռեկորդ չէ՝ գնելով «Պրիմտելեֆոն»֊-ը, MTC ընկերությունը յուրաքանչյուր բաժանորդի հաշվով վճարել է 1000 դոլար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG