Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄՆ-֊ում սկսվել են խորհրդարանական ընտրությունները:

Ընդդիմադիր դեմոկրատները հույս ունեն պարտության մատնել նախագահ Ջորջ Բուշի հանրապետականներին եւ իրենց վերահսկողությունը հաստատել Կոնգրեսում:

1994 թվականից հետո առաջին անգամ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունենալու համար դեմոկրատները պետք է 15 տեղ ավելի շահեն:

Սենատում մեծամասնություն կազմավորելու համար դեմոկրատները պետք է ունենան 6 տեղ ավելի, քան այժմ:

Դեմոկրատներն իրենց ընտրարշավը կազմակերպել են գլխավորապես իրաքյան պատերազմի քննադատության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG