Մատչելիության հղումներ

logo-print

Երեք թուրք երիտասարդներ ֆրանսիական դատարանի առջեւ կկանգնեն հայերի հետ ծեծկռտուք հրահրելու համար


Ֆրանսիական Վալանս քաղաքի բնակիչ երեք թուրք երիտասարդներ դատարանի առջեւ են կանգնելու հայերի հետ ծեծկռտուք հրահրելու համար: Յըլմազ Չեւդեթին, Զենգին Սեմիհին եւ Յըլմազ Քամբերին սպառնում է երկուական տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» օրաթերթը, միջադեպը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերին, երբ մի խումբ հայեր քաղաքապետարանի շենքի առջեւ, թուրքական թերթի հաղորդմամբ՝ «ընդդեմ Թուրքիայի» ստորագրահավաք են անցկացրել եւ թռուցիկներ տարածել: Դա դուր չի եկել տեղացի թուրք երիտասարդներին, որոնք նախ դիմել են ոստիկանությանը, ապա չստանալով իրավապահների օգնությունը՝ վերադարձել են եւ լեզվակռվի մեջ մտել հայերի հետ: Այնուհետեւ վեճը ծեծկռտուքի է վերածվել, որի հետեւանքով մի քանի հայեր մարմնական վնասվածքներ են ստացել:

«Զաման»-ը հաղորդում է նաեւ, թե թուրք երիտասարդները «հայերի կողմից ճնշումների հետեւանքով» դժվարանում են փաստաբան գտնել նույնիսկ Լիոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG