Մատչելիության հղումներ

Օսկանյանը «առանց բարձր ակնկալություններ ունենալու» է մեկնելու Բրյուսել


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «առանց բարձր ակնկալություններ ունենալու», այդուհանդերձ, «որոշ հետաքրքրությամբ» է մեկնելու Բրյուսել` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպմանը:

«Սեղանի վրա կան իսկապես քննարկելիք հարցեր եւ, առանց բարձր ակնկալություններ ունենալու, համենայն դեպս, որոշ հետաքրքրությամբ եմ ես մեկնում Բրյուսել` հույս ունենալով միշտ, որ մենք կկարողանանք մեր դիրքորոշումները մերձեցնել եւ իսկապես ստեղծել նախապայմաններ նախագահների հանդիպման համար այս տարվա ընթացքում», - երեքշաբթի օրը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Վարդան Օսկանյանը:

Բելգիայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ծրագրված է նոյեմբերի 14-ին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG