Մատչելիության հղումներ

Բիշքեկում տեղի է ունեցել բախում իշխանություններին եւ ընդդիմությանը սատարող ցուցարարների միջեւ


Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի կենտրոնում՝ Ալատու հրապարակում, տեղի է ունեցել բախում իշխանություններին եւ ընդդիմությանը սատարող ցուցարարների միջեւ: Իրավիճակի հետագա շիկացումը կանխելու նպատակով ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել:

Այսօր ավելի վաղ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւն ասել էր, թե երկրի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են նոր սահմանադրությունն անցկացնելու միջոցով զավթել իշխանությունը:

Ընդդիմությունը պիկետ է կազմակերպել նախագահական նստավայրի մոտ, իսկ մոտակայքում գտնվող հրապարակում հավաքվել է կառավարամետ խումբ՝ մոտ 500 հոգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG