Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ռուսաստանը սկսել է կառուցողական դեր կատարել ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բավարարված է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ռուսաստանի կատարած միջնորդական դերով:

«Ռուսաստանը սկսել է կառուցողական դեր կատարել ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ: Բանակցություններին իմ մասնակցության տարիներին` վերջին երկու տարվա ընթացքում, եւ ընդհանուր առմամբ, եւ համանախագահների [ԵԱՀԿ Մինսկի խմբի] մակարդակով ռուս դիվանագետները իսկապես էական գործունեություն են ծավալել եւ աջակցում են գործընթացին», - «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է Մամեդյարովը:

Նա առանձնացրել է Ռուսաստանի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների «Պրահայի գործընթացի» սկզբում, երբ սահմանվել էին հակամարտության կարգավորման 8-9 հիմնական սկզբունքները:

«Դրանցից շատերը մենք արդեն ընդհանուր առմամբ համաձայնեցրել ենք: Իհարկե, համապարփակ համաձայնագրի քննարկումից հետո կառաջանան նոր պահեր: Բայց, ընդհանուր առմամբ, մենք համաձայնեցրել ենք այն սկզբունքները, որոնց հիման վրա լուծվելու է հակամարտությունը: Չհամաձայնեցված են մնացել միայն 1-2 հարց, որոնք, ըստ էության, նույն Մոսկվայում առաջացած նոր գաղափարներ են», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG