Մատչելիության հղումներ

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթը


Կիրակի երեկոյան 81 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթը, որը մայիսի 18-ին կաթվածահար էր եղել եւ այդ օրվանից կոմայի մեջ էր:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Թուրքիայի նախկին վարչապետի հուղարկավորությունը կկազմակերպվի պետական մակարդակով եւ կկայանա չորեքշաբթի օրը:

«Անչափ վշտացած եմ Բյուլենթ Էջեւիթի մահվան լուրը լսելով», - ասել է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը: - «Նա որպես քաղաքական եւ պետական գործիչ կարեւոր նպաստ է ունեցել մեր երկրի համար»:

Էջեւիթի քաղաքական կարիերան տեւել է շուրջ կես դար: Նա չորս անգամ եղել է երկրի վարչապետ: Նրա վարչապետության օրոք՝ 1974 թվականին, թուրքական զորքերը մտան Կիպրոս: 1999 թվականին, երբ Թուրքիան պաշտոնապես ճանաչվեց Եվրամիության անդամության թեկնածու երկիր, Թուրքիայի վարչապետը կրկին Էջեւիթն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG