Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը Թուրքիայում վատթարացել է


Թուրքիայի իրավապաշտպան առաջատար կազմակերպությունը՝ Մարդու իրավունքների թուրքական ընկերակցությունը, հայտարարել է, որ 2005 թվականի համեմատությամբ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը վատթարացել է:

Այս տարի Թուրքիայում 261 մարդ պատասխանատվության է կանչվել կարծիք հայտնելու համար, մինչդեռ 2005-ին նման մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել 192 մարդու նկատմամբ:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Եվրամիությունը հաջորդ շաբաթ հրապարակվելիք Թուրքիայի անդամակցության գործընթացին վերաբերող զեկույցում Անկարային քննադատելու է ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG