Մատչելիության հղումներ

logo-print

Էդգար Մանուչարյանը «Այաքս»-ի կազմում գոլ է խփել «Աուստրիա»-ին


«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հոլանդական «Այաքս» ֆուտբոլային թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երեկ ՈւԵՖԱ-ի գավաթի մրցախաղում գրավել է ավստրիական «Աուստրիա» թիմի դարպասը: Դա 19-ամյա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն է «Այաքս»-ի կազմում այս մրցաշրջանում անցկացրած պաշտոնական հանդիպումներում:

«Այաքս»-ը երեկ հաղթել է 3:0 հաշվով:

«Մենք արժանի արդյունք ենք ապահովել», - ասել է «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Հենք Թեն Քեյթը: Նա ասել է, որ ամբողջ թիմը լավ խաղ է ցույց տվել:

Մարզիչը գովեստով է խոսել նաեւ հայ ֆուտբոլիստի մասին: «Էդգարն իսկապես լավ մարզավիճակում է, նա շատ տաղանդավոր մարզիկ է», - ասել է Հենք Թեն Քեյթը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG