Մատչելիության հղումներ

Մարինա Վարդանյան. «Հույս ունեի ընդգրկվել հնգյակում, սակայն չստացվեց»


«Միսս Եվրոպայում» Մարինան ընդգրկվեց լավագույն 12 գեղեցկուհիների շարքում: «Միսս Եվրոպա - 2006» տիտղոսը ժյուրիի հեղինակավոր կազմը շնորհեց Ֆրանսիան ներկայացող գեղեցկուհուն:

«Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանը այսօր հրավիրած ասուլիսում իր դժգոհությունը հայտնեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` մրցույթը ոչ պատշաճ մակարդակով լուսաբանելու կապակցությամբ:

«Միսս Հայաստան» գործակալության միջոցով հայ գեղեցկուհիները «Միսս Եվրոպա» գեղեցկության մրցույթին մասնակցում են 2001 թվականից:

«Անչափ հաճելի է, որ ինձ արդեն փողոցներում են ճանաչում եւ ժպտում: Պետք է խոստովանեմ, որ հույս ունեի ընդգրկվել նաեւ հնգյակում, սակայն չստացվեց», - նշում է Մարինան:

Կիսաեզրափակիչում լավագույն 12 գեղեցկուհիների շարքում ընդգրկվելը «Միսս Հայաստան - 2006»-ին հնարավորություն է ընձեռում մասնակցելու նորաձեւության եւ գեղեցկության տարբեր հեղինակավոր մրցույթների եւ առաջարկներ ստանալու հանրահայտ մոդելային եվրոպական ընկերություններից:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG