Մատչելիության հղումներ

Թալաթը բողոքում է Հյուսիսային Կիպրոսի եւ Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության կիրառած «երկակի չափանիշներից»


Թուրքական Կիպրոսի առաջնորդ Մեհմեթ Ալի Թալաթը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անվերապահորեն իրականացնում է Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ ընդունված բանաձեւերը, մինչդեռ «հայկական կողմը չի կատարում ադրբեջանական տարածքներն անվերապահորեն ազատելու՝ տվյալ կազմակերպության բանաձեւը»:

«Ես չեմ սիրում երկակի չափանիշներ: Երկու երկրների հանդեպ կիրառվում են տարբեր չափանիշներ», - հայտարարել է Թալաթը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով. - «Չի կարելի Լեռնային Ղարաբաղը խառնել Հյուսիսային Կիպրոսի հետ»:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Մեհմեթ Ալի Թալաթը նաեւ ասել է, թե «Ադրբեջանի հողերի 20 տոկոսի գրավումը սարսափելի փաստ է, դա չի կարող ընդունվել»:

«Համաշխարհային հանրությունը աչք է փակում դրա վրա, հավանաբար, նրանք անզոր են հայերի առջեւ», - հայտարարել է Կիպրոսի թուրքական հատվածի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG