Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը քննարկում է ազգային փոքրամասնությունների հաստատությունների ունեցվածքը վերադարձնելու հարցը


Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը սկսել է քննարկել օրինագիծը, որով նախատեսվում է վերադարձնել քրիստոնյա ազգերի եւ հրեաների հաստատություններից պետության առգրաված ունեցվածքը:

Եվրոպացի պաշտոնյաները Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների ընդլայնմանն ուղղված բարեփոխումները նախապայման են դարձրել Եվրամիությանը այդ երկրի անդամակցության համար:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, օրինագիծը հնարավորություն կտա հաստատություններին ետ ստանալ իրենց առգրավված ունեցվածքը, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանց թույլ կտրվի՞ ետ պահանջել իրենց այն սեփականությունը, որը առգրավումից հետո վաճառվել է:

Ակնկալվում է, որ մեկ շաբաթից Եվրամիությունը Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում հայտարարելու է, որ Անկարան էական առաջխաղացում չի արձանագրել քաղաքական բարեփոխումներում, ինչպես նաեւ Եվրամիության անդամ Կիպրոսի հետ իր հարաբերությունները կարգավորելու հարցում:

Թուրքիայի հայկական եւ հունական համայնքները քննադատում են իրենց իրավունքներն ընդլայնելու հարցում կառավարության դժկամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG