Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը պետական հեղաշրջման փորձի մեջ


Ղրղըզստանի վարչապետ Ֆելիքս Կուլովն այսօր հայտարարել է, թե իշխանությունները ապացույցներ ունեն, որ ընդդիմությունը մտադրվում է զավթել պետական հաստատությունները եւ հեղաշրջում իրականացնել:

Կուլովը պատգամավորների ներկայությամբ հրապարակել է մի ձայնագրություն, որը, նրա վկայությամբ, հաստատում է, որ ընդդիմության առաջնորդները հեռախոսով քննարկել են հեղաշրջման ծրագրերը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, այսօր մոտ 2 հազար ցուցարարներ երթ են կազմակերպել դեպի պետական հեռուստաընկերություն:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ հեռուստաընկերությունը համաձայնել է ամեն օր եթերաժամ տրամադրել ընդդիմությանը: Ավելի ուշ, սակայն, Ղրղըզստանի իշխանությունները արգելել են պետական հեռուստաընկերությանը ամենօրյա եթեր տրամադրել ընդդիմության ներկայացուցիչներին:

Բիշքեկի կենտրոնում հավաքված ցուցարարները արդեն երկրորդ օրն է, ինչ պահանջում են նախագահի եւ վարչապետի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG