Մատչելիության հղումներ

«Բարձրորակ կեղծ դոլարների» հետքերը տանում են Կովկաս


ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը Ռուսաստանի, Վրաստանի եւ Իսրայելի գործընկերների հետ միասին քննում է ամերիկյան դոլարների կեղծման գործը, որի հետքերը տանում են Կովկաս:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ֊-ի փոխանցմամբ, այդ տեղեկատվությունն ամփոփված է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ամերիկյան թղթադրամների օրինական օգտագործման եւ կեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի վերոհիշյալ ծառայության, ֆինանսների նախարարության եւ Դաշնային ռեզերվային (բանկային) համակարգի համատեղ զեկույցում:

Համաձայն փաստաթղթի, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հիմքեր ունի ենթադրելու, որ կեղծ թղթադրամների որոշակի սերիան (C-21558) պատրաստվում է Կովկասյան տարածաշրջանում:

Ըստ ծառայության տվյալների, հանցագործությանը մեղսակից են «կասկածյալները Իսրայելում, Ռուսաստանում եւ Վրաստանում»:

Առաջին անգամ այդ սերիայի «բարձրորակ կեղծ դոլարները» հայտնաբերվել են 1999 թվականին Երուսաղեմում, ասված է զեկույցում: Մինչ օրս ամբողջ աշխարհում հայտնաբերվել եւ առգրավվել է 23 միլիոնի նման կեղծ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG