Մատչելիության հղումներ

Jane's-֊ի կանխատեսմամբ՝ Ղարաբաղի հարցի լուծումը մինչեւ 2009 թվականը «չափազանց անհավանական է»


Jane's հեղինակավոր հետազոտական խմբի վերջին վերլուծականի համաձայն՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունը մինչեւ 2009 թվականը չափազանց անհավանական է:

«Հակառակ որոշ հուսադրող նշանների, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հազիվ թե մոտ ժամանակներս համաձայնության հասնեն` նույնիսկ եթե կրկին հանդիպեն այս տարի: Քանզի կողմերից որեւէ մեկը չի ցանկանա նման նուրբ հարցում փոխզիջման գնալ ընտրությունների տարիներին, այդ ձախողումը չափազանց անհավանական կդարձնի որեւէ համաձայնության կայացումը 2009 թվականից առաջ»,֊ - գտնում են Jane's-֊ի վերլուծաբանները:

«Հետեւաբար, Ղարաբաղի պատճառով հայ֊-ադրբեջանական նոր պատերազմի հավանականությունը, որն այժմ փոքր է, ժամանակի ընթացքում կարող է մեծանալ»,֊ - եզրափակում են վերլուծական կենտրոնի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG