Մատչելիության հղումներ

logo-print

Յուրի Բալուեւսկի. «Համատեղ ենք լուծելու Հայրենական պատերազմի վետերանների հարցերը»


ԱՊՀ-֊ի երկրները համատեղ են լուծելու Հայրենական մեծ պատերազմի վետերանների իրավունքների հետ կապված խնդիրները: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին՝ ԱՊՀ֊-ի երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների հանդիպումից հետո:

«Այսօր ԱՊՀ-֊ի տարածքում բնակվում են Հայրենական պատերազմի հսկայական թվով վետերաններ, որոնց բազում հարցեր են հուզում: Մենք նրանց անպայման կօգնենք»,֊ - ասել է գեներալը:

Մոսկովյան հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը` գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG