Մատչելիության հղումներ

Դատարանն արդարացրել է «գլխաշորի գործով» մեղադրվող 92-ամյա թուրք հնագետին


92-ամյա թուրք հնագետ Մուազեզ Լիմիյե Չիգը, որին «կրոնական հողի վրա ժողովրդին վիրավորելով ատելություն սերմանելու» մեղադրանք էր առաջադրվել, չորեքշաբթի օրը արդարացվել է Ստամբուլի դատարանի կողմից:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, Միջագետքի հին շումերական քաղաքակրթության ուսումնասիրության մեջ մասնագիտացած Չիգը իր գրքերից մեկում գրել է, որ մահմեդական կանանց կրած գլխաշորը առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում շումերական ժամանակաշրջանի կանանց կողմից՝ «նախամահմեդական սեռական ծիսակատարությունների» համար:

Հնագետի պնդմամբ, շումերական տաճարներում մարմնավաճառ կանայք գլխաշոր են կրել՝ քրմուհիներից տարբերվելու համար:

Ի տարբերություն գրողներ Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆաքի եւ Թուրքիայի այլ մտավորականների, որոնք իրենց հայացքներն արտահայտելու համար դատարանի առջեւ են կանգնել այդ երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար, Չիգին մեղադրանք էր առաջադրվել օրենսգրքի երկու այլ հոդվածներով: Կին հնագետին սպառնում էր մինչեւ 1,5 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG