Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չեղյալ հայտարարեց Թուրքիայի եւ Կիպրոսի արտգործնախարարների հրատապ հանդիպումը


Եվրամիությունն այսօր չեղյալ հայտարարեց կիրակի օրը ծրագրված բանակցությունները Թուրքիայի եւ Կիպրոսի արտգործնախարարների միջեւ:

Հրատապ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Հելսինկիում կիրակի եւ երկուշաբթի օրերին, հրավիրվել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների տապալումը կանխելու համար:

Միկկո Նորրոսը, որը խոսնակի դերն է կատարում Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության ընթացքում, հայտնել է, որ հանդիպումը չի կայանա, քանզի «անհնար է բոլորին հավաքել նույն սեղանի շուրջը»:

DPA֊-ի վկայությամբ՝ հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կհրապարակի հիմնարար զեկույց Թուրքիայում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ այն խիստ քննադատական է լինելու:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG