Մատչելիության հղումներ

Գեներալ Բարանով. «Մինչեւ տարեվերջ Թբիլիսիի կայազորում որեւէ զինծառայող չի մնա»


Մինչեւ տարեվերջ Թբիլիսիի կայազորում ռուսաստանցի ոչ մի զինծառայող չի մնա՝ նրանք դուրս կբերվեն Վրաստանի տարածքից, հայտնել է այսօր Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Բարանովը:

Նրա վկայությամբ՝ Թբիլիսիի կայազորի տարածքից դուրս է բերվելու 100 միավոր տեխնիկա եւ 350 տոննա գույք եւ ռազմամթերք: Երկու գնացք Ադրբեջանի տարածքով կմեկնի Ռուսաստան, եւս երկու գնացք կուղեւորվի Գյումրիի ռազմակայան:

«Զորքերի դուրսբերումն արագացնելու մասին որոշումը կայացվել է այն պատճառով, որ Թբիլիսիի կայազորում ծառայելն անհնար է դարձել Վրաստանի իշխանությունների կողմից ստեղծվող պայմանների պատճառով»,֊ - ասել է ռուսաստանցի գեներալը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ կայազորը բաղկացած էր 387 զինծառայողից եւ 484 քաղաքացիական անձանցից: «Նրանցից 300֊-ը՝ Վրաստանի քաղաքացիներ են: Նրանք կկորցնեն իրենց աշխատանքը եւ ռուսաստանյան աշխատավարձը»,֊ - անցած ամիս ասել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG