Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նավթային եկամուտների բարձրակետն ակնկալվում է 2009-2011 թվականներին


Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը կանխատեսում է, որ իր երկրի նավթային եկամուտները բարձրակետին կհասնեն 2009-2011 թվականներին:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, փաստելով, որ նավթային եկամուտները կախված են աշխարհում նավթի գներից եւ նավթարդյունահանման ծավալներից, Մովսումովը հայտնել է, որ Ադրբեջանը երեք սցենար է մշակել երկարաժամկետ եւ միջնաժամկետ նավթային եկամուտները կառավարելու համար:

«Նավթի մեկ բարելի գինը կանխատեսվում է 40, 50 եւ 60 դոլարի մակարդակներով: Ըստ այդմ՝ եկամուտները կկազմեն 8-15 միլիարդ դոլար», - ասել է նավթային հիմնադրամի գործադիր տնօրենը:

Մովսումովը հայտնել է նաեւ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծից շահաբաժինը եկող տարի կկազմի շուրջ 80 միլիոն դոլար, որից 15 միլիոնը բաժին կհասնի Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG