Մատչելիության հղումներ

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսում


Այսօրվանից Իրանում սկսվում են լայնածավալ զորավարժություններ, որոնք անցկացվելու են երկրի ողջ տարածքում:

FARS գործակալությունը հայտնում է, որ զորավարժություններն ընդգրկելու են նաեւ Պարսից ծոցը եւ Օմանի ծովը, որտեղ ներկայումս տեղի է ունենում ամերիկյան ռազմա֊ծովային ուժերի զորաշարժը:

Իրանցի գեներալ Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն է՝ ցուցադրել ազգային բանակի հզորությունը եւ պաշտպանել երկիրը արտաքին վտանգներից:

Սպասվում է, որ զորավարժությունները կսկսվեն հրթիռների արձակմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG