Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Այնպիսի բյուջե ենք հաստատում, որով նորմալ պայմաններ ենք ստեղծում հաջորդ կառավարության կամ վարչապետի համար»


Հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտները հավաքագրելու համար հարկերը չեն բարձրացվելու, այլ խստացվելու են վարչարարական միջոցները՝ ստվերային տնտեսավարողներին օրինական դաշտ բերելով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ նիստում:

Հանրապետականի խորհրդի տնտեսագիտական հանձնաժողովի նախագահ, «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դա ինչ-֊որ տեղ ռիսկային է համարում՝ մտավախություն կրելով, որ վարչարարական մեթոդները կարող են անհավասար կիրառվել:

Նիստում Պետբյուջե 2007֊-ի նախագծով նախատեսված եկամուտները, նախորդ տարվա համեմատ մոտ 21,5 տոկոսով ավելին են (489,5 մլրդ դրամ): Պետբյուջեի նախագծով նախատեսված ծախսերը 558,8 մլրդ դրամ են, դեֆիցիտը՝ 68,3 մլրդ դրամ:

Սահմանադրության փոփոխություններով, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը, տասնօրյա ժամկետում վարչապետ նշանակում նորընտիր խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքով, բյուջետային տարվա մյուս կեսի համար դարձյա՞լ ինքն է լինելու պատասխանատու. - «Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչպիսի արդյունքներ կունենան Ազգային ժողովի ընտրությունները, եւ ինչ կառավարություն կլինի: Յոթերորդ տարին է, արդեն վարչապետ եմ, յոթերորդ բյուջեն եմ արդեն հաստատում, այնպիսի բյուջե ենք հաստատում, որով նորմալ պայմաններ ենք ստեղծում հաջորդ կառավարության կամ վարչապետի համար»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG